Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դադարեցվել է Կետոտիֆեն դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում

Դադարեցվել է Կետոտիֆեն դեղի  շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում
22.06.2016 | 11:40

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:


Հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:


Նախարարի հանձնարարականով` դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ